Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սյունիքի անտառներում ի հայտ են եկել վնասատուներ

Սյունիքի անտառներում  ի հայտ են եկել վնասատուներ
25.05.2012 | 23:59

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային պահպանության և պաշտպանության բաժնի մասնագետների երկշաբաթյա ուսումնասիրությունների արդյունքում Սյունիքի անտառտնտեսությունից մինչև Առաջաձոր ձգվող անտառներում հայտնաբերվել են «տերևակեր ոսկետուտ» և «երկրաչափ» կոչվող վնասատուների օջախներ: Դրանք ի հայտ են եկել նաև Կապանի այգիներում, որտեղ բնակիչներն արդեն իրականացնում են անհատական պայքարի աշխատանքներ:
«Վերոնշյալ վնասատուների հետագա տարածումը կանխելու, Սյունիքի անտառները վնասազերծելու և վտանգը չեզոքացնելու նպատակով մինչև մայիսի վերջը կիրականացվեն ավիացիոն քիմիական պայքարի և սրսկման աշխատանքներ, ինչի համար կառավարությունն արդեն միջոցներ է հատկացրել», -ասացին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության և պաշտպանության բաժնի աշխատակիցները:
Նրանց խոսքով, նշված վնասատուների առաջին «թիրախը» կաղնիներն են, որից հետո դրանք տարածվում են խնձորենու ու մնացած ծառատեսակների վրա: «Չորս տարի առաջ Կապանի անտառտնտեսությունում իրականցված մասսայական պայքարի արդյունքում դրանք վերացել էին, սակայն այս տարի դարձյալ «գլուխ են բարձրացրել»: Չնայած ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները դեռևս պլանավորված չէին, սակայն, խնդրի հրատապությունից ելնելով, դրանք կատարվելու են անհապաղ, որպեսզի հանրապետության մյուս անտառատարածքները փրկվեն հնարավոր վարակումից», -նշեցին մասնագետները, հավելելով, որ ավիացիոն պայքարի աշխատանքներից հետո անասնատերերին շուրջ 20 օր կարգելվի անասուններին անտառներում արածեցնելը:
Նշենք, որ այս տարի «Անտառների պահպանության» ծրագրով նախատեսվել է ավիացիոն պայքար իրականացնել 9-10 հազար հա անտառային տարածքներում:

Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 4301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ