Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Դավիթ Բեջանյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Դավիթ Բեջանյանը՝ Ռուսաստանի չեմպիոն
03.06.2012 | 08:48

Սարանսկում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հրաշալի մրցելույթ է ունեցել 105 կիլոգրամ քաշային, ընթացիկ տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանը: Առաջին վարժությունում ունեցած հարաբերական անհաջող ելույթից հետ, որտեղ 180 կիլոգրամով դարձել է երրորդ մրցանակակիր, Դավիթը կարողացել է հավաքվել իր սիրած հրում վարժությունում և, գլխավերևում պահելով 230 կգ կշռող ծանրաձողը, դարձել է ոչ միայն վարժության, այլև երկամարտի հաղթող: Վերջին վեց ամսում Դավիթ Բեջանյանը մասնակցել է չորս մրցաշարի, չորսում էլ եղել է մրցակցությունից դուրս: Ցույց տված կիլոգրամների կտրվածքով դրանցից առանձնապես հատկանշականները անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության գավաթի, ապա և ՌԴ նախագահի գավաթի խաղարկություններին մասնակցությունն էին, որոնցում հայազգի մարզիկը գերազանցել է ինքն իրեն: Այսպես` երկրի գավաթի խաղարկությունում երկամարտի նրա արդյունքն եղել է 430 կիլոգրամ` հրում վարժությունում աշխարհի ռեկորդը երեք կիլոգրամով գերազանցող արդյունքով (Ռուսաստանի Դաշնության նոր ռեկորդ), իսկ Նախագահի գավաթի խաղարկությունում սահմանել է աշխարհի ռեկորդ, որն այդ օրվանից կշռում է 238 կիլոգրամ:

Առաջնությանը հայազգի մարզիկների մասնակցության մանրամասները տես «Իրատես de facto»-ի հունիսի 5-ի համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ