Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Եզրափակչում` Շարապովա-Էրանի

Եզրափակչում` Շարապովա-Էրանի
08.06.2012 | 05:10

Անձրևն ու քամին թեև խոչընդոտեցին, սակայն ի վերջո տեղի տվեցին. կորտ եկած հանդիսատեսն ականատես եղավ երկու հրաշալի կիսաեզրափակչի: Նախ իրենց հաշիվները պարզեցին ամերիկուհի Սամանտա Ստոսուրն ու իտալուհի Սառա Էրանին: Առավել հաջողակ գտնվեց վերջինս` երրորդ վճռական սեթում կարողանալով հաջողությունը բեկել իր կողմն ու դուրս գալ եզրափակիչ: Ապա պայքարի մեջ մտան Մարիա Շարապովան ու Պետրա Կվիտովան: Ռուս թենիսիստուհին չեխ մարզուհու հարցերը լուծեց երկու սեթում` հաղթանակ տանելով նույն 6:3 հաշվով: Եզրափակիչը կայանալու է շաբաթ օրը: Թեև վարկանիշային աղյուսակը կհրապարակվի երկուշաբթի, Շարապովան գործնականում այսօրվանից աշխարհի թիվ մեկ թենիսիստուհին է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ