Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Արդարադատության և Վակֆերի ու իսլամական հարցերով նախարար Յակուբ ալ Սանէի գլխավորած պատվիրակությանը:
Մենք նշել էինք, որ Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Սարգսյանը փորձել է կանխել այս անհանդուրժելի գործողությունը, որն իրականացնում է Մասիսի քաղաքապետի եղբորորդի Կարո Հակոբյանը։
Թեպետ Ընտրական օրենսգիրքն ըստ սահմանված ժամանակացույցի պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունը, համաձայն կազմավորման նոր սկզբունքի, տեղի կունենա աշնանը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...