Երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման շուրջ մեկնաբանություններով: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս շենքը թեև պատմամշակութային հուշարձաններից ցանկում չէր, բայց երևանցիների համար բավականին թանկ կառույց էր:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական գործընթացը շարունակվելու է ուրբաթ օրերին՝ որոշումն ընդունել է դատավոր Հարություն Մովսիսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 22-ի կեսօրին։
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական երկրորդ նիստում դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը:
Ավետիսյանների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, պատասխանելով դատավորի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ներկայացված միջնորդության մասին՝ դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ, հայտարարեց, որ իր համար տարբերություն չկա:
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տնից գողության դեպքի առթիվ։
Թեև ընդդիմությունը չընդունեց հանրաքվեի արդյունքները, անգամ որոշեց դիմել ՍԴ, իսկ իշխանությունն էլ կեղծիքների ապացույցներ էր անընդհատ պահանջում, այդուհանդերձ, հանրաքվեից ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը «դաս» չքաղեցին:
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...