ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Շվեդիա-Անգլիա` 2:3

Շվեդիա-Անգլիա` 2:3
16.06.2012 | 01:03

Ի տարբերություն նույն խմբում հանդես եկող ֆրանսիացիների, անգլիացիները գոլ խփելը չթողեցին երկրորդ խաղակեսին: Քսաներեքերորդ րոպեին Էնդի Քերոլը գլխի գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Իռլանդացիների ճակատագրին չարժանանալու համար այս խաղում շվեդներին հակացուցված էր պարտվելը, և նրանք ուժերի ներածն արեցին դրա համար: Երկրորդ խաղակեսի քառասունիններորդ րոպեին նրանք վարձահատույց եղան իրենց համառության համար: Տուգանայինի խաղարկումից գնդակը, անդրադառնալով Գլեն Ջոնսոնից, հայտնվեց դարպասում: Այս դրվագում պարզապես փայլուն գործեց շվեդների պաշտպան Օլոֆ Մելբերգը, ով տասը րոպե անց խփեց և իր մաքուր գնդակը: Սակայն սրանով դրամատիկ զարգացումները չընդհատվեցին: Հինգ րոպե անց Թեո ՈՒլկոտը հավասարեցրեց հաշիվը, իսկ ևս տասնչորս րոպե անց Դենի ՈՒելբեկը դարձավ հաղթական գոլի հեղինակ: Երևի ճշմարտության առաջ մեղանչած չենք լինի` ասելով, որ սա առաջնությունում մինչև հիմա եղած հանդիպումների զարդն էր: Այս հաղթանակից հետո բրիտանացիները, հավաքած չորս միավորով, հավասարվեցին ֆրանսիացիներին: Խմբային երրորդ խաղում նրանց մրցակիցը կլինի մեկ քառորդ դուրս գալու հնարավորությունները չսպառած ՈՒկրաինայի հավաքականը, որի հետ հանդիպումում անգլիացիներին լրիվ բավարարում է նաև ոչ-ոքին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ