ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կուսակցական կարիերան սկսվեց և ավարտվեց ՕԵԿ-ով

Կուսակցական կարիերան սկսվեց և ավարտվեց ՕԵԿ-ով
18.06.2012 | 18:04

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը կանխեց ՕԵԿ-ից այլոց դուրս գալու շղթայական ռեակցիան։ Այս մասին վերջին շրջանում շատ է խոսվում իշխանության կուլուարներում, ինչը հաստատում է նաև նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը, նշելով, որ Մանուկ Վարդանյանը դուրս է եկել ՕԵԿ-ից դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակից դուրս գալու պահին, սակայն լայնորեն այդ մասին չի հրապարակել, որպեսզի ՕԵԿ-ում նոր խմորումներ չառաջանան։ Ի դեպ, նկատենք, որ անկուսակցական Մանուկ Վարդանյանը ՕԵԿ-ին անդամակցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով, ինչը հաստատում է նաև նշված աղբյուրը։ Այսպիսով, տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի կուսակցական կարիերան սկսվեց և ավարտվեց ՕԵԿ-ով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ