Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Եվրո-2012»-ի խորհրդանշականը

«Եվրո-2012»-ի խորհրդանշականը
20.06.2012 | 23:58

Խմբային փուլի արդյունքներով Eurosport.ru-ն կազմել է «Եվրո-2012»-ի խորհրդանշական հավաքականը: Լավագույն դարպասապահի ընտրությունը կանգնել է Իսպանիայի ազգայինի ետին գծի պահապանի` Իկեր Կասիլյասի վրա: Պաշտպանական գիծը կազմել են` Դարիո Սրնան (Խորվաթիա), Մաթս Հումելսը (Գերմանիա), Կեպլեր Պեպեն (Իսպանիա), Ֆիլիպ Լամը (Գերմանիա): Կիսապաշտպանությունում առանձնացվել են` Անդրեա Պիրլոն (Իտալիա), Բաստիան Շվայնշտայգերը (Գերմանիա), Սթիվեն Ջերարդը (Անգլիա), Գիորգիոս Կարագունիսը (Հունաստան), Անդրեաս Ինիեստան (Իսպանիա): Հարձակման գծում գերմանացի Մարիո Գոմեսի մենիշխանությունն է: Եթե նկատեցիք, չորս հոգի ներկայացնում է Գերմանիայի, երեքը` Իսպանիայի ընտրանիները: Դարիո Սրնան միակ ֆուտբոլիստն է, ում ներկայացրած հավաքականը դուրս չի եկել մեկ քառորդ եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ