«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ: Տեղեկացնում են բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան կայք-էջից:
Ամուլսարի ոսկու հանքավայրը օրեցօր վերածվելու է յուրօրինակ և ահռելի երկրաքիմիական ռումբի, որի պայթյունն առաջիկայում ճակատագրական է լինելու Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության համար:
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը:
Սպանդանոցային պարտադիր մորթը միջոցառումների համալիր է, որն իր մեջ ներառելու է նաև կենդանիների համարակալում, անասունների ինստիտուտի զարգացում, ձևավորում և վերջնական արդյունքում երկրի անանսնահամաճարակյին իրավիճակի և քարտեզի ստացում:
Երեկ ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ` հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Երեկ ժամը 16-ի սահմաններում Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
Մինչ իշխանությունը պայքարում, քայլեր է ձեռնարկում ապօրինի ծառահատումների դեմ, մարդիկ շարունակում են վառելափայտի համար կտրել ծառեր ու ավելի բարձր գնով իրացնել:
Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ իրականացվող «Բնապահպանություն կերպարվեստի լեզվով» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին նկարիչներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները:
Ապօրինի անտառահատումները Հայաստանում եղել և մնում են չլուծված խնդիր: Երեկ կառավարության նիստում վարչապետը ևս փաստեց, որ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխագելմանը. «Մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազել են բնափայտի մթերման օրինական ծավալները»:
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...