ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հինգ օլիմպիադաների նկարիչը

Հինգ օլիմպիադաների նկարիչը
22.06.2012 | 17:31

Կյանքի իննսուներկուերորդ տարում կյանքից հեռացավ ամերիկացի Լերոյ Նեյմանը: Նա եղել է օլիմպիական հինգ խաղերի պաշտոնական նկարիչը` սկսած 1972-ի Մյունխենի խաղերից` ներառյալ 1984-ի լոսանջելեսյանը: Նրա ձեռքի գործերից են և Բորիս Սպասկի-Բոբի Ֆիշեր 1972-ի շախմատային չեմպիոնական մրցամարտի հանրաճանաչ ուրվագծերը: Նեյմանը սկետչերի անգերազանցելի վարպետ էր: Մինչ հեռուստահեռարձակումներում անիմացիոն գրաֆիկայի ներդրումը, այդ նա էր հղացել անիմացված նկարները, որոնցում մարզիկների շարժումները հաղորդվում էին լուսաճառագվող եզրագծերով: Այդ տեխնիկան օգտագործվել է օլիմպիական հինգ խաղերի հեռուստատեսային գլխադիրներում: Նեյմանը տասնհինգ գրքի հեղինակ էր, երկար տարիներ աշխատել է Playboy ամսագրում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ