Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ջազային բացառիկ համերգ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

Ջազային բացառիկ համերգ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
23.06.2012 | 12:49

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հունիսի 26-ին կկայանա ջազային դաշնակահար, կոմպոզիտոր, դասական երաժշտության մեկնաբան, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնի (ԱՄՆ) մենահամերգը: Շուրջ երկու ժամ տևողությամբ համերգի ընթացքում ՈՒրի Քեյնը կկատարի դասական հեղինակների գործեր` յուրատեսակ մոտեցումներով, նաև իր հեղինակած ստեղծագործությունները:

Տոմսերը կլինեն 2000 դրամ: Համերգը կսկսվի ժամը 20:00-ին:
ՈՒրի Քեյնը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում և լավագույն ջազային փառատոնների ամենացանկալի հյուրերից է: Նա նվագել և ձայնագրվել է Դոն Բայրոնի, Դեյվ Դուգլասի, Ջոն Զորնի, Տերի Գիբսոնի, Կլարկ Տերիի, Ռաշիդ Ալիի և այլ հանրահռչակ ջազմենների հետ: Քեյնին աշխարհահռչակ են դարձրել Վագների, Բախի և Բեթհովենի երաժշտության համադրումները: ՈՒրի Քեյնը ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ