ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Եզրափակիչը` կիրակի

Եզրափակիչը` կիրակի
06.07.2012 | 22:48

ՈՒիմբլդոնի Ռոջեր Ֆեդերեր-Նովակ Ջոկովիչ կիսաեզրափակիչ խաղում աշխարհի երրորդ թենիսիստը Ջոկովիչին միայն մի սեթում հաղթելու հնարավորություն տվեց (6:3, 3:6, 4:6,3:6): Արդյունքում Ֆեդերերն իր մարզական կենսագրությունում ութերորդ անգամ դուրս եկավ հեղինակավոր այս մրցաշարի եզրափակիչ: Մյուս կիսաեզրափակչում ուժեղագույնի կոչումը վիճարկում էին Էնդի Մարեյն ու Ժո-ՈՒիլֆրիդ Ցոնգան: Այստեղ ևս իրադարձություններն ունեցան նույն զարգացումը: Ֆրանսիացուն հաջողվեց շահել մեկ սեթ, սակայն Մարեյը պատասխանեց հաղթական երեքով (6:3, 6:4, 3:6, 7:5): Այսպիսով` եզրափակչում միմյանց կհանդիպեն Ռոջեր Ֆեդերեն ու Էնդի Մարեյը: Հաղթողը կորոշվի այս կիրակի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ