ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Շիրակը» հուսախաբ չարեց

«Շիրակը» հուսախաբ չարեց
12.07.2012 | 20:56

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակն» ընդունել էր չեռնոգորիական «Ռուդարին», որի նկատմամբ արտագնա խաղում առավելության էր հասել 1:0 հաշվով: Հանդիպումն ստացվեց լարված ու դիտարժան: Կորցնելու ոչինչ չունեցող հյուրերն անմիջապես նետվեցին գրոհի և արդեն տասնմեկերորդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ. տուգանայինի իրացումից հետո մեր դարպասապահը հետ մղեց գնդակը, և Հրայր Մկոյանն այն անզգուշորեն ուղղեց սեփական դարպասը: Բարեբախտաբար, գյումրեցիները թևաթափ չեղան ու արդեն երկու րոպե անց խաղի հաշիվը հավասարեցրեցին: Գոլի հեղինակ դարձավ Դամե Դիոպը: Երկրորդ խաղակեսում «Շիրակն» ապավինեց խաղի հաշիվը պահպանելու տակտիկային` հյուրերին տալով օպերատիվ գործելու ազատություն, ինչը, սակայն, նրանց այդպես էլ առավելություն չբերեց: Երկու հանդիպման արդյունքով գյումրեցիները ստացան խաղարկությանն իրենց մասնակցությունը երկարաձգելու հնարավորություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ