Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Լոլիկներ ու կոշիկներ՝ Քլինթոնի ուղղությամբ (տեսանյութ)

Լոլիկներ ու կոշիկներ՝ Քլինթոնի ուղղությամբ (տեսանյութ)
16.07.2012 | 13:10

Եգիպտոս կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնին ուղեկցող ավտոշարասյան վրա եգիպտացիները լոլիկներ, կոշիկներ և ջրով լի շշեր են նետել։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ պետքարտուղարը վերադառնում էր Ալեքսանդրիայից, որտեղ նա ելույթ էր ունեցել ժողովրդավարական արժեքների վերաբերյալ։

Եգիպտոսում Քլինթոնը հանդիպել է նախագահ Մուհամեդ Մուրսիի և զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուի հետ։ Քլինթոնը կոչ է արել Տանտաուին համագործակցել նախագահ Մուրսիի հետ Եգիպտոսի իշխանությունը քաղաքացիական ղեկավարությանը հանձնելու հարցի շուրջ։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ երկրի նորընտիր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչելու Եգիպտոսի ստանձնած միջազգային պարտավորությունները։
Եգիպտոսից Քլինթոնը մեկնել է Իսրայել, որտեղ ի թիվս այլ հարցերի երկրի ղեկավարության հետ կքննարկվեն նաև եգիպտա-իսրայելական հարաբերություններին առնչվող խնդիրներ։

Տեսանյութ

Լոլիկներ ու կոշիկներ՝ Քլինթոնի ուղղությամբ
Դիտվել է՝ 3932

Մեկնաբանություններ