Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իսրայելը խիստ պատասխան կտա Բուրգասում տեղի ունեցած պայթյունին

Իսրայելը խիստ պատասխան կտա Բուրգասում տեղի ունեցած պայթյունին
19.07.2012 | 13:07

Ավելի քան 7 մարդ է զոհվել Բուրգասի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հաղորդում է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը: Օդանավակայանում պայթեցվել է իսրայելցի զբոսաշրջիկներով լի ավտոբուս, որոնք Բուրգաս էին ժամանել Թել Ավիվից: Պայթյունից ավելի քան 30 մարդ է վիրավորվել, 27-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Պատահարից տուժել է նաև ՌԴ երկու քաղաքացի:
Առայժմ անհայտ է պայթյունի պատճառը: Այն իրականացրել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ: Դեռևս ոչ մի խմբավորում չի վերցրել միջադեպի պատասխանատվությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղի ունեցածի համար մեղադրել է Իրանին` սպառնալով, որ իր երկիրը խստորեն կարձագանքի Թեհրանի գրոհներին: Իրանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Նեթանյահուի հայտարարությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է տեղի ունեցածը` այն անվանելով բարբարոսական ահաբեկչական հարձակում:

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ