Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեդվեդևը չի բացառում, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում

Մեդվեդևը չի բացառում, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում
30.07.2012 | 13:15

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2018թ. նախագահական ընտրություններում։ Այդ մասին ՌԴ կառավարության ղեկավարն ասել է բրիտանական «Times» թերթին տված հարցազրույցում։

«Ես շատ ծեր մարդ չեմ։ Առայժմ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքական կյանքից։ Ես կառաջադրվեմ նախագահի պաշտոնում, եթե դա հետաքրքրի մեր ժողովրդին»,- ասել է ՌԴ վարչապետը։ Նա միևնույն ժամանակ նկատել է. «Եթե մեր քաղաքացիներին դա ձանձրացնի, և նրանք ասեն՝ «գուդ բայ», այդ դեպքում ես կզբաղվեմ հուշեր գրելով»։

Դիտվել է՝ 3169

Մեկնաբանություններ