Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կատալոնիան անկախություն է պահանջում

Կատալոնիան անկախություն է պահանջում
12.09.2012 | 13:45

Բարսելոնում շուրջ 500 հազար ցուցարար մասնակցել է Կատալոնիայի անկախության պահանջով հրավիրված հանրահավաքին: Այդ մասին հաղորդում է տեղի իշխանությունը:
Հարյուրհազարավոր մարդիկ են հավաքվել քաղաքի կենտրոնում` ծածանելով Կատալոնիայի դրոշները և հանդես գալով անկախության կոչերով:
Նման ցույցեր Կատալոնիայում անցկացվում են ամեն տարի, սակայն վերջին հանրահավաքն ամենամասշտաբայինն էր պատմության ընթացքում: Բացի անկախությունից, ցուցարարները պահանջել են նաև փոփոխությունների ենթարկել Իսպանիայի հարկային օրենսդրությու

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ