Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ահմադինեժադը քննադատել է Իսրայելին

Ահմադինեժադը քննադատել է Իսրայելին
27.09.2012 | 11:11

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի հասցեին սուր քննադատությամբ է հանդես եկել Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Ըստ նրա՝ «ոչ քաղաքակիրթ սիոնիստները» ռազմական վտանգ են ներկայացնում Իսլամական Հանրապետությանը։
Այս շաբաթ Ահմադինեժադը կոչ էր արել նաև ոչնչացնել հրեական պետությունը։ Նրա խոսքով, աշխարհն այսօր նոր, արդար համաշխարհային կարգի կարիք ունի, որի պայմաններում բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, և չեն գործի երկակի ստանդարտները։ Իրանի նախագահը քննադատել է ներկայում գործող կարգերը՝ նշելով, որ դրանք հիմնված են նյութապաշտության և գերտերությունների առաջնահերթությունների վրա։
Ըստ Իրանի առաջնորդի՝ նոր աշխարհակարգի սահմանումը պետք է սկսել ՄԱԿ-ի բարեփոխումներից, քանի որ այս կառույցն այսօր չունի աշխատանքի առավելագույն արդյունավետություն։

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ