ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գրոհայինները հարձակվել են բանտի վրա և սպանել 4 ոստիկանի

Գրոհայինները հարձակվել են բանտի վրա և սպանել 4 ոստիկանի
28.09.2012 | 13:53

Չորս ոստիկան է զոհվել Բաղդադից 160 կմ հյուսիս գտնվող Տիկրիտ քաղաքի բանտի վրա կատարված հարձակման հետևանքով։ Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան, որից հետո զինված գորհայինները ներխուժել են բանտ և կրակ բացել հսկիչների վրա։
Գրոհայիններին հաջողվել է ազատ արձակել 250 դատապարտյալի և գերի վերցնել քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակցի։ Վիրավորվել են բանտապետը և ևս ութ մարդ։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է երկու գրոհային։
Հարձակումից հետո Տիկրիտում մտցվել է պարետային ժամ։ Տիկրիտի բանտում պահվում է մոտ 350 հանցագործ, հիմնականում ՙԱլ-Կաիդայի՚ և ահաբեկչական այլ կազմակերպությունների նախկին գրոհայիններ։ Ազատազրկվածներից ոմանք դատապարտված էին մահապատժի։

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ