ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կանցկացվի Թուրքիայի կառավարող կուսակցության համագումարը

Կանցկացվի Թուրքիայի կառավարող կուսակցության համագումարը
30.09.2012 | 14:17

Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ և վերջին ժամկետն է կառավարում։ Այս տարիների ընթացքում Թուրքիան արձանագրվել է տնտեսական աճ, տարածաշրջանում ձեռք է բերել կայուն դիրքեր։
Էրդողանը հանդես կգա Թուրքիան խորհրդարանականից նախագահական կառավարման հանրապետություն դարձնելու օգտին։ Հավանաբար նա կառաջադրվի 2014թ. նախագահական ընտրություններում։
Համագումարին պատվավոր հյուրի կարգավիճակում հրավիրված է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, ինչը վկայում է այս երկու երկրների միջև կապերի ամրապնդման մասին։

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ