Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Առջևում իսպանական փուլն է

Առջևում իսպանական փուլն է
02.10.2012 | 00:23

Grand Slam Masters հեղինակավոր շախմատային մրցաշարի, այսպես ասած, արևմտյան կիսագնդի հատվածն ավարտված է, մասնակիցներին սպասում է եվրոպական ավարտը, որը կմեկնարկի իսպանական Բիլբաոյում:
Դառնալով բրազիլական Սան Պաուլոյում գրանցված արդյունքներին` նկատենք, որ գերազանց հանդես եկավ քսաներկուամյա իտալացի Ֆաբիանո Կարուանան` հաղթական միավորներ ձեռք բերելով Մագնուս Կառլսենի, Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի, Սերգեյ Կարյակինի նկատմամբ, ոչ-ոքի խաղալով Վիշվանաթան Անանդի ու Լևոն Արոնյանի հետ: Երեք հաղթանակն ու երկու ոչ-ոքին մրցաշարային աղյուսակում նրան ապահովեցին տասնմեկ միավոր ու միանձնյա առաջատարի դեր:
Շնորհիվ առաջին տուրում Կարյակինի նկատմամբ տարած հաղթանակի ու դրան հետևած չորս ոչ-ոքիների, յոթ միավորով երկրորդ տեղում է ընթանում մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով, խոստովանենք, ի դեմս վերջերս Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի, բավականին լարված մրցաշար է ունեցել թիկունքում ու մի կարգին չի էլ հասցրել հանգստանալ:
Մրցաշարային աղյուսակում, մեկական միավորով պակաս, նրան հաջորդում են Մագնուս Կառլսենն ու Վիշի Անանդը, իսկ հինգերորդ-վեցերորդ տեղերը կիսում են Վալեխո Պոնսն ու Սերգեյ Կարյակինը, ովքեր վաստակել են հավասար` երեքական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ