Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սենդին շարժվում է դեպի Կանադա

Սենդին շարժվում է դեպի Կանադա
31.10.2012 | 12:21

Սենդի փոթորիկը շարժվում է դեպի Կանադայի սահմանը՝ իր հետևից թողնելով ավերածություններ ու զոհեր։ ԱՄՆ հյուսիս-արևելքում ավելի քան 32 մարդ է զոհվել, նրանցից 10-ը՝ Նյու Յորքում։ Միլիոնավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և տրանսպորտի։ Շատ տներ մնացելեն ջրի տակ կամ փլուզվել են։ Երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 15 հազար չվերթ։ Նյու Յորքում ռեկորդային բարձրության (4,2 մ) ջրի ալիքները ողողել են թունելներն ու մետրոն։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորք նահանգը հայտարարել է աղետի գոտի, այստեղ մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Սենդիի զոհերի ընդհանուր թիվը, ներառյալ Կարիբյան ավազանի երկրները, անցել է 80-ից։

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ