Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սուպերկլասիկոյում հաղթել են բրազիլացիները

Սուպերկլասիկոյում հաղթել են բրազիլացիները
22.11.2012 | 11:44

Ռեզիստենցիայում կայացել է Արգենտինայի ու Բրազիլիայի ֆուտբոլային ընտրանիների երկրորդ հանդիպումը: Արգենտինացիները կարողացել են մրցակցին հաղթել այն նույն 2:1 հաշվով, որով երկու ամիս առաջ զիջել էին մրցակիցներին: ՈՒժեղագույնին որոշելու համար նշանակվել է տասնմեկմետրանոցների հարվածաշար, որտեղ առավել հաջողակ են եղել բրազիլացիները (4:3): Արգենտինացիներից վրիպել են Մարտինեսը (դարպասապահ) և Մոնտիյոն, իսկ ահա բրազիլացի Նեյմարի հարվածը եղել է հաղթական: Երկու երկրների հավաքականների կազմում դաշտ են դուրս եկել բացառապես Հարավային Ամերիկայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ