ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեկ քառորդի դժվար ուղին

Մեկ քառորդի դժվար ուղին
03.12.2012 | 19:19

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցումային հինգերորդ օրն է, հաղթողները հնարավորություն են ստանում ուժերը չափել մեկ քառորդում: Օրվա առաջին կեսին Հայաստանի ընտրանուց մրցելույթներ են ունեցել երկուսը՝ 56 կիլոգրամ քաշային Տարոն Սողոմոնյանն ու Գոռ Երիցյանը (64 կգ): Եթե Տարոնին հաջողվեց կոտրել ուզբեկ Ջահանգիր Դավիդովի դիմադրությունն ու առավելության հասնել մրցակցի նկատմամբ (17:11), ապա կուբացի Քեւին Բրաունն անհաղթահարելի արգելք մնաց Գոռի համար: Օրը Հայաստանի ընտրանու համար դեռեւս վաղ առավոտյան էր պատրաստել տհաճ անակնկալ: Վատառողջ լինելու պատճառով մրցումներից հանվել է 52 կիլոգրամ քաշային Հենրիկ Մոքոյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ