ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կնշանակի սենատոր Ջոն Քերիին։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով դեմոկրատական կուսակցության աղբյուրներին։ Սպիտակ տունն առայժմ չի հաստատում տեղեկությունը։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...