Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Լեւոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

Լեւոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի ձայնագրությունը (տեսանյութ)
16.12.2012 | 15:36

Համացանցում է հայտնվել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել սրճարանում:

ՀԱԿ ներկայացուցիչը ուշագրավ հայտարարություններ է անում, կապված ՀԱԿ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի դիրքորոշման հետ: Զուրաբյանը նշում է, որ ՀԱԿ-ում հենց այս երկուսն են , որ չեն կիսում Կոնգրեսի վարած մարտավարությունը: Առաջարկում ենք ունկնդրել այդ ձայնագրությունը:

Տեսանյութ

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը սրճարանում
Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ