ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ոսկի, արծաթ և բրոնզ` Եվրոպայի երիտասարդականից

Ոսկի, արծաթ և բրոնզ` Եվրոպայի երիտասարդականից
19.12.2012 | 14:22

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը (19-22 տարեկաններ): Մասնակից երեսեւմեկ երկրի 139 բռնցքամարտիկների մեջ եղել է հայաստանյան յոթ պատվիրակ: Նրանցից առավել հաջող մրցելույթ են ունեցել երեքը` 49 կիլոգրամ քաշային Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը (56 և 52 կգ քաշային կարգեր): Կորյուն Սողոմոնյանը իր բոլոր մարտերն ավարտել է հաղթանակով ու, ինչպես անցած տարի, նվաճել աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Արծաթե է եղել Արամ Ավագյանի, բրոնզե` Նարեկ Աբգարյանի մրցելույթը: Առաջնության մասին մանրամասները տես «Իրատես»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ