ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կրկին հաղթանակ, կրկին գոլ

Կրկին հաղթանակ, կրկին գոլ
23.12.2012 | 00:29

Ավարտվող օրացուցային տարում «Բարսելոնը» խաղաց տարվա վերջին խաղը: Մրցակիցը «Վալյադոլիդն» էր: Հերթական մրցամարտում կատալոնյան ակումբը թեև խաղում էր վիրահատության պատճառով խաղը բաց թողնող Տիտո Վիլանովա մարզչի բացակայության պայմաններում (վիրահատությունից հետո նա տանն է անցնում վերականգնողական կուրսը), այդուհանդերձ կրկին մնաց անգերազանցելի (3:1): «Բարսելոնի» համար, ով ընթացիկ մրցաշրջանում տարել է տասնվեց հաղթանակ ու լոկ մի հանդիպում ավարտել ոչ-ոքի, կրկին խոչընդոտ չեղավ մրցակցի դաշտի գործոնը:: Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, նա այս խաղում էլ խփեց իր հերթական գոլը՝ օրացուցային տարում դարպասի գրավման ռեկորդային ցուցանիշը հասցնելով իննսունմեկի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ