Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Շտապողները

Շտապողները
26.12.2012 | 17:34

Նախագահական ընտրություներին մասնակցող թեկնածուներից երկուսն արդեն իրենց փաստաթղթերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նախագահի «անհամբեր» թեկնածուներն են էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը հունվարի 4-ն է, որից հետո մինչև հունվարի 14-ը տեղի կունենա նրանց գրանցումը:
ԿԸՀ-ն այսօրվա նիստում արդեն օտարերկրյա դիտորդներ հրավիրելու որոշում է կայացրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ