ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քարտ-բլա՞նշ

Քարտ-բլա՞նշ
22.01.2013 | 15:58

Մեծն Արամ Հարությունյանը քիչ առաջ հայտարարեց, որ գնացող է: Էպոսագետն ընդհանրապես չի մասնակցում նախընտրական գործընթացին: Արման Մելիքյանի «պոզան» դեռ հասկանալի չէ: Նրանք պետք է ֆորա ապահովեին ոչ այն «թեկնածուների» համար, ովքեր այսօր կան, այլ ովքեր չկան: Վերջիններիս քաղաքական մեջլիս չմտնելով` սրանց գործն էլ «դըժարացավ»: Էլ չենք ասում, որ մարդկայնորեն նրանք ոչ միայն դիսկոմֆորտի, այլև ասելիքի պակասի ու վակուումի մեջ են:

Ինչքա՞ն կարելի է ասել` Վազգեն Սարգսյանը մեղավոր էր հոկտեմբերի քսանյոթին, և կամ` Սերժ Սարգսյանը շա՜տ հիվանդ է:
Օբյեկտիվ ռեալություններն էլ իրենց «օգտին» չեն խոսում. Ռուսաստանը լուռ-լուռ է:
Չգիտես ինչու` մի տեսակ անուշադրության մատնեցինք նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Հեֆեռնի ելույթը Վաշինգտոնում: Նախագահական ընտրությունների ֆոնին: ՈՒր հատուկ չհասկացողների համար, սևով սպիտակի վրա նա ասաց. հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի ցածր ցուցանիշի և վատ ընտրությունների պատճառով Հայաստանը զրկվեց «Հազարամյակների» երկրորդ ծրագրից, «ծրագիրն» այժմ սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ, մենք նկատում ենք որոշ առաջընթաց ու հույս տածում, որ Հայաստանը շատ շուտով կկարողանա մրցել երրորդ ծրագրի համար:
Հասկացա՞ք: Հա՞: Բա իրենք ասում են` օգնելու են օրվա իշխանություններին (ու քանի որ «Հազարամյակների» շուրջ Վաշինգտոնում օրերս բանակցել էր Տիգրան Սարգսյանը, իրեն էլ ենք ֆորա տալիս), որ լավ ընտություններ կազմակերպեն ու «Հազարամյակներ» էլ սկսեն և պայքարեն կոռուպցիայի դեմ:
Հիմա Արամ Հարությունյանը մնա` ի՞նչ անի: Ի՞նչ ասի:
Հա, հացադուլ անելս ինչ թիթիզություն էր: Հրեն տղերքը` Պարույրն ու Անդրիասը անում են, էլի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ