Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Արսենալ»-«Բավարիա». ո՞վ` ո՞ւմ

«Արսենալ»-«Բավարիա». ո՞վ` ո՞ւմ
19.02.2013 | 16:17

Հաշված ժամեր անց Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի շրջանակում Լոնդոնում իրար կբախվեն տեղի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»: Եթե մի կողմ թողնենք ուրիշ շատ գործոններ, ապա միայն այն, որ, ի տարբերություն մրցակցի, ընթացիկ մրցաշրջանում բավարական թիմը խաղում է խելահեղ հզորության ֆուտբոլ ու բառի բուն իմաստով իր ճանապարհին սրբում-տանում է ամեն ինչ, ապա երիցս ճշմարիտ են նրանք, ովքեր հենց «Բավարիային» են համարում հանդիպման ֆավորիտ: Սակայն մյուս կողմից էլ եկեք չմոռանանք, որ Արսեն Վենգերի թիմը մոբիլիզացվելու, վճռական պահին «կրակելու» հազվագյուտ ունակություն ունի: Աչք չփակենք մի իրողության վրա էլ. գերմանական ակումբն ավանդաբար ծանր է խաղում անգլիականների հետ: Չզբաղվենք հանդիպման ելքը կանխատեսելու անշնորհակալ գործով, միայն, խորհրդի կարգով, ավելացնենք` բաց չթողնեք մեծ ֆուտբոլի հետ հանդիպելու վայելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ