ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գարնանամուտը՝ Ծաղկաձորում, «Տաշիրի» հետ

Գարնանամուտը՝ Ծաղկաձորում, «Տաշիրի» հետ
26.02.2013 | 00:39

Միայն վերջին վեց ամսում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում: 300 երիտասարդներ նախ իրենց հանգիստն անցկացրին նոր ուսումնական տարվա շեմին, ևս 300 երիտասարդ Ծաղկաձորում դիմավորեց «աշխարհի վերջն» ու Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Եվ ահա, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ` ևս 300 երիտասարդ Ծաղկաձորում կնշի գարնանամուտը. նրանց համար եռօրյա հավաք-հանգիստ է կազմակերպվելու մարտի 1-3-ին: Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, այս անգամ էլ կազմակերպչական աշխատանքները կիրականացնի «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը խոստանում է հերթական անգամ երիտասարդների համար ապահովել հագեցած ու բովանդակալից եռօրյա:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ