Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեդալ դեռևս չունենք

Մեդալ դեռևս չունենք
12.04.2013 | 20:27

Հայաստանի ներկայացուցիչների համար անմեդալ եղավ նաեւ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցակցային այս օրը: 77 կգ քաշային կարգում երկամարտի 252 (107+145) կիլոգրամ արդյունքով Սամվել Գասպարյանը հանգրվանեց տասնիններորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է մեր մյուս տասնվեցամյա պատանուն, Հովհաննես Ավդալյանը թիմակցի համեմատ ավելի հաջողակ եղավ: 85 կգ քաշային կարգում նա ցույց տվեց 283 (129+154) կգ արդյունք ու գրավեց ութերորդ տեղը: Մեդալ դեռեւս չունենք, սակայն սա չի նշանակում, թե ակնկալիքներ էլ չունենք: Սպասենք, սպասենք մեր գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթին: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մեր այս պատանյակը բոլորիս հաճելիորեն կուրախացնի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ