Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մի ստեղծեք ո՛չ բարի, ո՛չ չար կուռքեր

Մի ստեղծեք ո՛չ բարի, ո՛չ չար կուռքեր
14.04.2013 | 19:27

Հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչու մեր հասարակությունը նախընտրական փուլերում որոշակի հույսեր է փայփայում քաղաքական այս կամ այն լիդերի, նրա թիմի հետ, դուրս գալիս փողոց, պայքարում, անգամ զրկանքների գնով փորձում հասնել բաղձալի հաղթանակին, իսկ հետո, երբ այդ հույսերը չեն իրականանում, ապրում է ծանր հիասթափություն: Ընդ որում՝ այնպիսի հիասթափություն, որ այդ լիդերները հաջորդ ընտրություններում չեն կարողանում ստանալ նույնիսկ հինգ տոկոս քվե:

Ավստրիացի սոցիոլոգ Ֆրիդրիխ Գլազլը, որը Մարտի 1-ից հետո երկու անգամ այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ, իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է ներքաղաքական, ներհասարակական, ներխմբային կյանքում տեղի ունեցող կոնֆլիկտներն ու դրանք ծնող պատճառները, «Դիմագրավել կոնֆլիկտին» գրքում հանգամանալից վերլուծել է անհատների և խմբերի վարքը նման իրավիճակներում:

«Հայաստան աշխատանքային այցելություններիս ընթացքում ես զգացի, թե որքան մեծ է այս երկրում ժամանակակից ժողովրդավարություն ձևավորելու ձգտումը: Դրանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է ձեռք բերել, ընդ որում՝ բոլոր մակարդակներում, կոնֆլիկտներին դիմագրավելու հմտություն»,- գրել է Գլազլը իր գրքի նախաբանում:

Ըստ Ֆ.Գլազլի՝ ընդհանուր արժեքների, իդեալների և նպատակների որոնման ճանապարհին մարդիկ սկզբում ուշադրություն են դարձնում միայն այն բաների վրա, որոնք հաստատում եմ իրենց դրական ակնկալիքները: Մարդիկ այս կամ այն չափով իդեալականացնում են իրար, ինչը հանգեցնում է «դրական կուռքի պաշտամունքի» մթնոլորտի: Սակայն, ըստ սոցիոլոգի, ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են նկատել նաև միմյանց թերությունները, ապրում են հիասթափություն, ինչն էլ «դրական կուռքի պաշտամունքը» կարող է հանկարծակի վերածել «չար կուռքի ստեղծման», եթե մարդիկ որոշեն, որ իրենց իդեալների իրականացումը վտանգված է:

Իսկ վեհ իդեալներին ձգտող խմբերը հատկապես խոցելի են դրական և չար կուռքերի բախման հանդեպ: Դրանք, ըստ Գլազլի, կարող են լինել կրոնի կամ գաղափարախոսության հիման վրա ստեղծված կազմակերպություններ, քաղաքական կամ քաղաքացիական աշխատանքային խմբեր, բնապահպանական շարժումներ, հստակ կրթական փիլիսոփայություն ունեցող այլընտրանքային դպրոցներ, այլընտրանքային արտադրանքի գաղափարներով և աշխատանքի նոր ձևերով ընկերություններ: Ինչպե՞ս խուսափել «չար կուռքերից»: Ֆրիդրիխ Գլազլը, ի թիվս այլ մասնագիտական խորհուրդների, նշում է, որ մարդիկ պետք է լինեն «կոնֆլիկտներին դիմագրավելու ունակ» և ձգտեն իրենց մեջ թաքնված իդեալների ու արժեքների բացահայտմանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ