ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պայթյուն բոստոնյան մարաթոնի վերջնագծում

Պայթյուն բոստոնյան մարաթոնի վերջնագծում
16.04.2013 | 15:23

Բոստոնյան մարաթոնի վերջնագծի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն՝ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում: Բոստոնի ոստիկանությունը հայտնում է երեք զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին: Նախագահ Օբաման խոստացել է հայտնաբերել մեղավորներին: Դեռևս պարզ չէ, թե ով կարող է կանգնած լինել այդ գործողությունների հետևում:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15-ի սահմաններում, ուղիղ երկու ժամ անց, երբ հաղթողներն անցան վերջնագիծը: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` հ վիրավորվել է 134 մարդ, որից 17-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Զոհերից մեկը 8 տարեկան երեխա է:
Ոստիկանների տեղեկությամբ, պայթյունն իրականացվել է երկու հզոր սարքերի միջոցով: Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Մասաչուսեթսի նահանգապետը մարդկանց կոչ է արել չմոտենալ պայթյունի վայրին: «Մենք խնդրում ենք քաղաքացիներին հանգիստ վերադառնալ իրենց տները, իսկ տուրիստներին խորհուրդ ենք տալիս դուրս չգալ հյուրանոցներից»,- ասել է նա: Նրա խոսքով, այս պահի դրությամբ չկա որևէ արժանահավատ տեղեկություն, որ քաղաքի բնակչությանն ինչ-որ բան կարող է սպառնալ: Միաժամանակ իշխանությունները կոչ են անում մարդկանց ըմբռնումով մոտենալ օբյեկտների ու տարբեր իրերի հնարավոր ստուգումներին:


Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ