ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Անհատ քաղաքացիները ներկայացնում են սեփական առաջարկություններ` գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ

Անհատ քաղաքացիները ներկայացնում են սեփական առաջարկություններ` գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ
04.06.2013 | 01:00

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, սույն թվականի մայիսի 29-ին հայտարարել էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր նշված գործընթացի առնչությամբ ունեն գրավոր կամ բանավոր առաջարկություններ, կարող են մինչև 2013 թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00-ն դիմել հանձնաժողով կամ ներկայացնել դրանք հանձնաժողովի հեռախոսային թեժ գծով:

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից, հանձնաժողովը, ամփոփելով ստացված առաջարկությունները, հայտնում է, որ նշված ժամանակահատվածում դիմել է 35 քաղաքացի, որից 3-ը` գրավոր, 4-ը` էլեկտրոնային փոստով և 28-ը` թեժ հեռախոսագծով: Ներկայացված առաջարկությունները հիմնականում վերաբերում են բնական գազի սակագինը չբարձրացնելու, հանրային լսումների կազմակերպման, իրենց գրավոր դիմումների պատասխաններ ստանալու և ստեղծված իրավիճակի մասին մտահոգության թեմաներին:

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում, բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունները ուսումնասիրելու նպատակով, հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, մասնավորապես` «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» Հ/Կ, «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ, «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» Հ/Կ, «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ, ինչպես նաև, անհատ քաղաքացիների հետ համատեղ, կազմակերպվել և շարունակում են անցկացվել աշխատանքային քննարկումներ, որտեղ հնարավորություն է ընձեռվում` ներկայացնելու սեփական առաջարկությունները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ