Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պռոշյանում լարված իրավիճակ է

Պռոշյանում լարված իրավիճակ է
12.06.2013 | 17:42

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրեց, որ ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել մի կին, որի պատճառով լարվածություն է ստեղծվել համայնքում: Նա հարց ուղղեց կառավարությանը, թե ինչու են ավելորդ լարվածություն ստեղծում համայնքում:
Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ գյուղապետի պաշտոնակատարը նախկինում այդ համայնքում ընտրությունների ժամանակ հավաքել էր ընդամենը 57 ձայն, գյուղացիները նրան չեն ընդունում, ժամանակին նա լարված հարաբերություններ է ունեցել սպանված գյուղապետի հետ:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ Կոտայքի մարզպետն առաջնորդվել է օրենքով և կոչ արեց ցուցաբերել զսպվածություն: Նա հիշեցրեց, որ մարզպետը նախապես այլ մարդու է ցանկացել նշանակել այդ պաշտոնին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ