Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

«Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»
02.07.2013 | 19:30

«Լողային բաց ջրավազանները հակահիգիենիկ են ու շատ վտանգավոր: Աղիքային հիվանդությունները սկզիբ են առնում հենց այդ ջրավազաններից»,-այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա ՊԵՏԻԿՅԱՆԸ: Նա խորհուրդ տվեց չթույլատրել երեխաներին լողալ քաղաքի դեկորատիվ ջրավազաններում, ինչը, ի դեպ խիստ ռիսկային է: «Այդ ջրավազաններն ընդամենը քաղաքին գեղեցիկ տեսք հաղորդելու համար են: Մինչդեռ, այնտեղ լողալով, երեխան կարող է ջուր կուլ տալ, ինչը սկիզբ կդառնա աղիքային, մաշկային հիվանդությունների։ Գաղտնիք չէ, որ քաղաքային շատ ջրավազաններ այսօր օգտագործվում են որպես զուգարան , իսկ նորմալ ջրավազաններն ունեն ցնցուղներ, զուգարաններ»: Ըստ մասնագետի, առավել մաքուր են այն ջրերը, որոնք առավել արագ են հոսում: Սակայն մաքուր հատվածն էլ լի է վտանգավոր պատահարներով: Իսկ թե ինչու իշխանությունները ջանք չեն գործադրում ջրային տարածքները մաքրելու ուղղությամբ, տիկին Պետիկյանն ինքն էլ տարակուսում է. «Ինչո՞վ են զբաղված թաղապետերը, անհայտ է: Պոտենցիալ վտանգը կանխելու համար նախևառաջ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որոնքը, սակայն, չգիտես ինչու, չեն ձեռնարկվում: Քաղաքային իշխանություններն այդ լողավազաններում պետք է գոնե կառուցեն սանհանգույցներ»:

Ասուլիսի մյուս բանախոս`Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ գտնում է, որ երեխաներին չպետք է արգելել մատչելի լողավազաններից օգտվել: «Մենք ապրում ենք կիսաանապատային գոտում և շատ շոգ եղանակային պայմաններում պետք է առավել ակտիվ հանգիստ կազմակերպենք, բայց ինչ է ստացվում`գետերը վտանգավոր են, արհեստական լողավազաններում չի կարելի լողալ... Մեր բնակչության վճարունակությունը այնպիսին չէ, որ Միջերկրական ծով գնան հանգստանալու, ուրեմն պետք է բավարարվել եղածով»,-ասաց նա` խնդրելով Պետիկյանին սարսափներ չտարածել:
Ա.Պետիկյանի համոզմամբ, ամենահուսալին Սևանա լիճն է, քանի որ Առողջապահության նախարարությունը միշտ ջրանմուշներ է վերցնում ու հատուկ ուսումնասիրություններ անցկացնում ինչպես Սևանում, այնպես էլ հատուկ լողային ջրավազաններում. «Աշխատանքներ իրականացրել ենք և շարունակելու ենք իրականացնել: Այդ տարածքներում, եթե ջրի որոշակի շեղումներ նկատվեն, ապա այդ մասին անպայման ցուցապաստառներ կտեղադրվեն: Ազգաբնակչությունը կարող է հանգիստ լինել` իրավիճակը վերահսկվում է»,-հանգստացրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ