ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Շատ են ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր»

«Շատ են  ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր»
05.07.2013 | 18:11

«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:

Ծրագրում ընդգրկված են ռուսաստանյան արտադրության 6 ֆիլմեր («Մայոր», «Ինտիմ մասեր» և այլն), որոնցից 3-ը ներկայացվել են Սոչիի «Կինոտավր» փառատոնին և բազմաթիվ մրցանակներ են շահել:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱՊՀ երկրների կինոծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը, նշեց նաև, որ ֆիլմերի մեծ մասն այս ծրագրում ունի տարիքային սահմանափակում:

Փառատոնի հիմնադիր տնօրենը Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը կյանքի է կոչվել Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության խնդրանքով, նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:

«Նրանք նախանձախնդիր են, շատ են ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր և մտավախություն ունեն, որ նման փառատոնում մեկ-երկու ֆիլմի ցուցադրումը շատ քիչ է»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

«Ռուսաստանի ֆիլմերի օրերը» կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ