Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Եթե բանդիտական իշխանություն չունենայինք, ռուսները մեզ հետ հաշվի կնստեին»

«Եթե բանդիտական իշխանություն չունենայինք, ռուսները մեզ հետ հաշվի կնստեին»
09.09.2013 | 18:51

«Ներկայիս և ապագայի մեր ռազմավարական ընկերը Ռուսաստանն է, բայց դա չի նշանակում, որ, ասենք, Եվրոպայի, Արևմուտքի դրական մոտեցումները մենք պետք է մի կողմ թողնենք», - irates.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Վերջինս ասաց, որ ինքը կողմ է Հայաստանի` Մաքսային միությանը միանալուն, պարզապես ունի իր նկատառումները: Մարգարյանի կարծիքով` «Լինեն արտաքին քաղաքական, տնտեսական, տարածքային, աշխարհագրական թե այլ հարցեր, կա մի ճշմարտություն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական պարտնյորն է, բայց Հայաստանի հետ հարաբերություններում չպետք է լինի այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում այսօր կա: Հատկապես վերջին տասնհինգ տարիների ընթացքում, մեր պետությունը և պետությունը իշխող այս ռեժիմը այնքան է թուլացել, որ Ռուսաստանի իշխանական վերնախավը ինչ իրենց ռազմավարական շահերից է բխում, այդպես էլ վարվում են»:

Քաղաքական գործչի կարծիքով` թեև Հայաստանը Ռուսաստանի հետ անցյալ ունի, «բայց սա հարցի մի կողմն է»: Վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանի հետ չի վարվում իբրև ռազմավարական գործընկերոջ. «Թույլ ռեժիմ է ստեղծվել, որը գնում է ինքնուրույն քայլերի: Սահմանադրությամբ չի պահանջվում հանրաքվե անցկացնել, բայց քննարկումները և ժողովրդի կարծիքը, օրենսդիր մարմնի կարծիքը շատ կարևոր են, որոնք առկա չեն: Միգուցե ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ.) որոշ շրջանակներում Հանրապետական կոչված կուսակցության վերխուշկայի հետ քննարկել է և էդպես է որոշել, բայց վերջին արդյունքում կա հայ ժողովուրդ, Հայաստանի քաղաքացի»: Գառնիկ Մարգարյանն ասաց, թե հայ-ռուսական հարաբերություններում չպետք է մոռանալ որոշ հարցեր: «Որոշ արևմտամետ գործիչներ բարբաջում են, թե էսպես Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում Ադրբեջանին օգնում է և այլն, և դա ուղղված է Հայաստանի դեմ»,-ասաց նա և հավելեց. «Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ունեմ կոնկրետ թվեր, փաստեր, որ տարիներ շարունակ Հայաստանին Ռուսաստանը ոչ թե զինում է, այլ օգնում է, ռազմական տեխնիկայի վերազինման, նոր տեխնիկայով հագեցման առումով: Կարող եմ տասնյակ օրինակներ բերել: Սա նշանակում է, որ որոշակի առումով դրական քայլեր արվում են: Հետո չմոռանանք, որ Ռուսաստանը ոչ միայն Գյումրիում բազա ունի, այլև Հայաստանի` Թուրքիայի հետ սահմանը համատեղ ուժերով են պահում»: Ըստ Մարգարյանի ունեցած տվյալների Հայաստանի բնակչության 80-82 տոկոսը կողմնակից է Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին: «Մի խոսքով` Դուք Մաքսային միության կողմնակից եք և դա բացատրում եք նրանով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Բայց չէ՞, որ Ռուսաստանը մեզ հետ որպես գործընկերոջ չի վարվում»,-հարցրինք Մարգարյանին: Վերջինս հավատացած է, որ, ինչպես իր խոսքով` Հայաստանի որոշ տնտեսագետներ են գնահատել, Մաքսային միությանը միանալը Հայաստանի տնտեսությանը բերելու է տարեկան 1 մլրդ-ից ավելի օգուտ: Ի վերջո, Մարգարյանի կարծիքով. «Եթե բանդիտական իշխանություն չունենայինք, բռնազավթված ռեժիմ չլիներ, Ռոբերտ Քոչարյանը մարտի 1 չաներ, հոկտեմբերի 27 չաներ, «պապլավոկ» չլիներ, էս ազգին էսպես ճորտի կարգավիճակում դարձրած չլինեին, իհարկե ռուսները հաշվի կնստեին և արդյունքը ավելի դրական կլիներ»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ