Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
19.09.2013 | 14:45

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե. Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ