ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Երևանը հավակնորդների մեջ է

Երևանը հավակնորդների մեջ է
21.09.2013 | 13:36

Դեռևս տարեսկզբին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ սահմանվել էր, որ աշխարհամասի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերն անցկացվելու են եվրոպական տասներեք քաղաքներում: Հայտի ընդունման վերջնաժամկետ էր ընտրվել նույն թվականի սեպտեմբերի 17-ը: Փաթեթները բացելուց հետո հայտնի է դարձել, որ, ի թիվս երեսուներկու երկրի, առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել և Հայաստանը` անցկացման վայրը` Երևան, «Հրազդան» մարզադաշտ: Թե ո՞ր տասներեք երկրներն են դառնալու ընտրյալները, հայտնի կդառնա մեկ տարի անց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ