Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աղվան Հովսեփյան+9

Աղվան Հովսեփյան+9
25.09.2013 | 17:48

Փաստորեն, Հայաստանում սկսվեց պետական կառավարման համակարգի վերակազմավորման գործընթացը` նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմն արդեն հրապարակվել է, նպատակն է մշակել և ՀՀ նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Աղվան Հովսեփյանը, անդամներն են Արամ Թամազյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Գեորգի Կուտոյանը (ՀՀ նախագահի օգնական), Գրիգոր Մուրադյանը (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ), Պավել Սաֆարյանը (ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ), Արա Նազարյանը (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ), Տիգրան Բարսեղյանը (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ), Գագիկ Համբարձումյանը (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ), Վարդան Եղիազարյանը (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետ), Արմեն Հարությունյանը (ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ):

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ