ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Արոնյանը` «Մեծ սաղավարտի» հաղթող

Արոնյանը` «Մեծ սաղավարտի» հաղթող
13.10.2013 | 14:24

Բիլբաոյում (Իսպանիա) ավարտված «Մեծ սաղավարտի» եզրափակիչ վեցերորդ խաղարկությունում գերազանց մրցելույթ է ունեցել անվանի հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Չորս շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում` Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա), Լեւոն Արոնյան, մեր գրոսմայստերը, ով ավարտական հանդիպումից առաջ չորս միավորով գերազանցում էր երկրորդ հորիզոնականում գտնվող Ադամսին, ավարտական տուրի դիմակայությունում ոչ-ոքի է խաղացել Մամեդյարովի հետ ու դարձել բացարձակ հաղթող: «Մեծ սաղավարտի» խաղարկությունում նման հաջողության Արոնյանը հասել էր մեկ էլ 2009 թվին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ