Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ֆետելը նորից է հաղթում

Ֆետելը  նորից է հաղթում
15.10.2013 | 11:39

Ճապոնիայում ընթացող «Ֆորմուլա-1»-ի առաջնության տասնհինգերորդ փուլում վստահ հաղթանակ է տարել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը: Սա վերջին յոթ մրցավազքերում նրա վեցերորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչն էլ մարզիկին հնարավորություն է տվել իննսուն միավորով առաջ անցնելու Գրան պրիի մրցաշարում իրեն հետապնդող Ֆեռնանդո Ալոնսոյից: Սա Սեբաստիան Ֆետելի մարզական կարիերայի երեսունհինգերորդ հաղթանակն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ