ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Խաչանովը հաղթանակ է բերում

Խաչանովը հաղթանակ է բերում
26.10.2013 | 13:32

Դևիսի գավաթի փլեյ օֆի առաջին օրվա արդյունքներով Ռուսաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթել է ՀԱՀ-ի ընտրանուն: Ռուսների հաջողության մեջ մեծ է եղել տասնյոթամյա հայազգի Կարեն Խաչանովի ներդրումը, ով բոլորովին վերջերս դարձավ Կրեմլի գավաթի խաղարկության թիվ մեկ սենսացիան` հասնելով մեկ քառորդ եզրափակիչ ու միայն այնտեղ զիջելով փորձառու Իվո Կառլովիչին: Ռուսաստանի հավաքականի պատմության մեջ Կարեն Խաչանովն երբևէ մրցելույթ ունեցած ամենաերիտասարդ թենիսիստն է: Ի դեպ` մասնագետները վառ ապագա են գուշակում մեր հայրենակցին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ