Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Իսպանիայի տնտեսությունն աճ է ապրում

Իսպանիայի տնտեսությունն աճ է ապրում
31.10.2013 | 11:21

Ազգային վիճակագրական գործակալության տվյալներով` Իսպանիայում հուլիսից սեպտեմբեր ՀՆԱ-ն աճել է 0.1 տոկոսով: ՀՆԱ աճը հաստատել է Կենտրոնական բանկը: Ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ տնտեսության աճին նպաստել է արտահանման աճող ծավալը, զբոսաշրջային ոլորտի ծաղկումը՝ կապված Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անբարենպաստ իրավիճակի հետ: Երկրում գործազրկության մակարդակը 26 տոկոս է` ամենաբարձրերից մեկը Եվրոպայում:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ