Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գազի գինը «մշուշների մեջ է»

Գազի գինը  «մշուշների մեջ է»
08.11.2013 | 00:43

Ով ումից ինչ է թաքցնում, Ռուսաստանը՝ Հայաստանի՞ց, թե՞ Հայաստանը՝ սեփական ժողովրդից, պարզ չէ, բայց փաստ է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ արած անակնկալ բացահայտումից հետո ժողովուրդը վստահ է, որ իրեն խաբել են։ «Մաքսային միությանն անդամակցությունը պայմանավորված էր նաև գազի գնով»,- ասել էր նախարարը։ Եթե սրան հավելենք, որ 2014-ի պետբյուջեի նախագծում գազի գնի 30 % բարձրացման համար դոտացիայի տեսքով գումարներ նախատեսված չեն, իսկապես հարց է առաջանում՝ ՌԴ-ն բարձրացրե՞լ է գազի գինը, թե՞ ոչ։ Եթե ոչ, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդի հաշվին գազի գնի բարձրացմամբ փորձում է լցնել պետբյուջեն։ Բայց, որպեսզի այս նուրբ հարցում ենթադրություններով չառաջնորդվենք, դիմեցինք «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ «Գոյություն ունեցող պայմանագրի համաձայն՝ գազի գնի 30 % բարձրացումը պայմանավորված է տրանսպորտային ծախսերով»,- նշեցին ընկերությունում, այդպես էլ չհստակեցնելով՝ որևէ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ նախարարի հայտարարությունն ու պետբյուջեի նախագծում գազի գնի համար սահմանված դոտացիայի բացակայությունը որևէ կերպ չմեկնաբանեցին։ Տարօրինակ է, բայց հարցը չմեկնաբանեցին նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում։ «Նախարարի խոսքն իրավունք ունի մեկնաբանելու միայն նախարարը, նա էլ այս պահին գործուղման է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ