ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի քիչ ծուռ նստենք և ուղիղ խոսենք

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի քիչ ծուռ նստենք և ուղիղ խոսենք
26.11.2013 | 02:20

Դիտում եմ ուկրաինական մայդանում կատարվող իրադարձությունները, և ակամա առաջանում են հետևյալ հարցերը: Լավ, մեր իշխանությունները դավաճան են, իրենց աթոռը պահելու համար ամեն ինչ ծախում, հանձնում են Ռուսաստանին, համարձակություն չունեն ներկայացնելու Հայաստանի պետական շահը, ունեն լեգետիմության դեֆեցիտ և այլն, և այլն, և այլն: Այսպես պնդում են նրանք, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, ցանկանում են գալ իշխանության և կարծում են, որ այս իշխանությունը սպառել է վստահության բոլոր ռեսուրսները: Բարի՛: Այս դեպքում հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է դատարկ Երևանի ՛՛մայդանը՛՛, և որտե՞ղ է հրապարակի ժողովուրդը: Իսկապե՞ս մեր հասարակությունը ցանկանում է ապրել եվրոպական քաղաքակրթության օրենքներով, մենք իսկապե՞ս Եվրոպական ընտանիքի մաս ենք կազմում, մենք իրո՞ք ցանկանում ենք փոխել մեր կյանքի որակն ու ռիթմը, մենք իրապե՞ս համարում ենք, որ իրավունքի գերակայության բացակայությունը լրջագույն սպառնալիք է, մենք լրջորեն գիտակցու՞մ ենք, որ այս ամենը սողացող գաղութացում է: Եթե՝ այո, ուրեմն կրկնեմ հռետորական հարցս. որտե՞ղ են հրապարակի ժողովուրդն ու նրան առաջնորդողները: Գուցե միամիտ ընկալում է, բայց ինձ թվում է, որ մեզ մոտ մեդալի երկու երեսին նույն նկարներն են դրոշմված:

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ