ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կասիլյասի ֆենոմենը

Կասիլյասի ֆենոմենը
09.12.2013 | 20:02

Անդրադառնալով Անգլիայի ընտրանու ու «Մանչեստր Յունայթեդի» դարպասապահ Ջոն Հարթի շուրջ ծավալվող զարգացումներին, «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մարզիկին խորհուրդ է տվել փոխել ակումբը, քանի որ վերջինս թիմում կորցրել է իր տեղը. «Բոլորն էլ հիմնականում այդպես են աշխատում. լավ ես խաղում ակումբում, հայտնվում ես հավաքականում, եթե խաղային պրակտիկա չունես ակումբում, ազգային հավաքականում կարող ես խնդիրներ ունենալ: Միայն Իկեր Կասիլյասի նման մարզիկները կարող են ակումբում պահեստային լինել ու խաղալ հավաքականում, քանզի նա հիանալի դարպասապահ է ու հաղթանակների շատ հարուստ փորձ ունի: Սակայն այդպիսի ֆուտբոլիստները շատ քիչ են: Հարթը հենց սկսի հաճախակի դուրս գալ խաղադաշտ, նորից կդառնա նույնքան հուսալի, որքան նախկինում էր: Հնարավոր է, նույնիսկ շատ ավելի ուժեղ»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ